Կովերի ակցիա Ադրբեջանում
Ադրբեջանում տեղի է ունեցել կովերի բողոքի ակցիա: Իմիշլիի շրջանի Արանլը գյուղի բնակիչները այսօր առավոտյան, որպես բողոքի նշան, իրենց տավարը քշել են ոչ թե արոտավայրեր, այլ գյուղապետարանի շենքի դիմացի հրապարակ:
Գյուղացիները բողոքում են գյուղապետարանի կողմից հասարակական արոտավայրերը մասնավոր անձանց վաճառելու դեմ, որտեղ նրանք տարիներով արածացրել են իրենց անասուններին: Նրանց խոսքով` գյուղացիները պնդում են, որ իրենց համար արոտատեղիների կորուստը սպառնում է տավարի կորստով, ինչն իրենց համար նշանակում է՝ կորցնել վաստակի միակ աղբյուրը:
Չնայած գյուղ են ժամանել շրջանի ոստիկանության եւ գործադիր իշխանության ներկայացուցիչներ: Կովերով բողոքի ցույցը շարունակվում է