Բրիտանացի աղջիկը մահացել է զուգարանից ֆոբիա ունենալու պատճառով
Անգլիական Տրուրո քաղաքում 16-ամյա աղջիկը սրտի կաթվածից մահացել է: Սրտի կաթվածի պատճառը զուգարանից ֆոբիա ունենալն էր: Այս մասին գրում է Gazeta.ru-ն ՝ հղում տալով Independent-ին:
Աղջիկն արդեն 8 շաբաթ էր,ինչ զուգարան չէր գնացել վախի պատճառով, ինչը հանգեցրել էր նրա օրգանների փոփոխությանը: Վերջինս էլ պատճառ էր դարձել սրտի կաթվածի:
Աղջկա մոտ կարիքների զսպում է հայտնաբերվել:Այս երևույթը փոքր երեխաների շրջանում է տարածված: Դիահերձման արդյունքում պարզել են, որ աղջկա հաստ աղին մեծացել էր:Աղջկա կենդանության օրոք բժիշկներն այդպես էլ չեն կարողացել պարզել նրա ֆոբիայի պատճառը: Հետազոտությունները նաև պարզել են, որ բժշկական միջամտության դեպքում հնարավոր կլիներ փրկել աղջկա կյանքը,սական Էմիլիի մոր խոսքերով՝ աղջիկը կտրականապես հրաժարվել էր բժշկական օգնությունից: