Կառա Դելևինը հեռանում է մոդելային բիզնեսից
Կառա Դելևինը որոշել է թողնել մոդելային բիզնեսը: Այս մասին գրում է Spletnik.ru-ն՝ հղում տալով արտասահմանյան ԶԼՄ-ներին: Storm Model Management ընկերությունում աշխատող գործակալները հայտարարել են, որ Կառան չի երկարաձգել աշխատանքային պայմանագիրը:Նրանց խոսքերով՝ Կառան հեռացել է գործակալությունից անցյալ ամսին: Նա վստահ է, որ ավելի մեծ բարձունքների կհասնի կինոասպարեզում, քան մոդելային աշխարհում: Կառան կհայտնվի հայտնի բրենդների գովազդային հոլովակներում, սակայն դա բացառություն կլինի:Նա ցանկանում է դերասանուհի դառնալ:
Storm Model Management-ի ներկայացուցիչները չեն ցանկացել մեկնաբանել այս լուրը, սակայն մի քանի օր առաջ ԶԼՄ-ները նկատել են, որ մոդելի թղթապանակը անհետացել է գործակալության պաշտոնական կայք-էջից:
Կառա Դելևինի կարիերան կինոյում սկսվեց 2012 թվականին,երբ նա նկարահանվեց Ջո Ռայթի «Աննա Կարենինա» ֆիլմում: Դրանից հետո նա նկարահանվել է մի շարք կինոգործերում: