Ֆեսբուքը ջնջել է դեռահասի գրառումն այն մասին, որ նա համասեռամոլ է
Ֆեյսբուքը ջնջել է հայտնի Humans of New York էջի դեռահասի գրառումը, որտեղ նա խոստովանում էր, որ համասեռամոլ է: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով The Telegraph-ին:
«Ես համասեռամոլ եմ և վախենում եմ այն բանից, թե ինչպիսին կլինի իմ ապագան, և նրանից, որ ես դուր չեմ գա մարդկանց:»,- գրառման մեջ նշել է դեռահասը:
Գրառումը ջնջվել է այն բանից հետո, երբ օգտատերերը սկսել են մեծ թվով մեկնաբանություններ թողնել դրա տակ: Օգտատերերից շատերը աջակցել են իրենց մեկնաբանություններով: Իր մեկնաբանությամբ դեռահասին աջակցել է նաև ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Հիլլարի Քլինտոնը:
Humans of New York-ը Ֆեյսբուքում հայտնի խումբ է:Խումբն ունի 13 միլիոնից ավելի հետևող: