Ինչու է կարևոր մինչև 30 տարեկանը երեխա ունենալ
Մեգ Ջեյը պնդում է, որ երեխա ունենալու հարմար տարիք է համարվում 20-30-ը: Այս մասին գրում է 7days.ru-ն: Բժշկությունը չի հասել այն աստիճանի, որ կանայք 30 տարեկանից հետո հեշտությամբ կարողանան ծննդաբերել:
30 տարեկանից հետո օրգանիզմը սկսում է հակադրվել
30 տարեկանից հետո ձվաբջջի որակը նվազում է, իսկ համակարգը, որը պատասխանատու է հորմոնների արտազատության համար, թուլանում է: Սահմանափակումները վերաբերում են նաև տղամարդկանց: Հին սպերման կարող է հանգեցնել երեխայի մոտ աուտիզմի, շիզոֆրենիայի, ինտելեկտի ցածր մակարդակի զարգացման: Հնարավոր է՝ այժմ դուք հիշեցիք դեպքեր, երբ կանայք 30 տարեկանից հետո հաջող ծննդաբերել են:Մի շտապեք կառչել այդպիսի օրինակներից:
Վերարտադրողական հաբերը չեն օգնի
Դժբախտաբար, վերարտադրողական հաբերի արդյունավետությունը ևս կնվազի: Որպեսի հասկանաք,թե որքան դժվար է դա, ուշադրություն դարձրեք վերարտադրողական բժշկության կլինիկաների ծառայության գներին:Ինչքան տարիքով մեծ է զույգը, այնքան ավելի թանկ են ծառայությունները:
Ընտանեկան հարաբերությունները թուլանում են
Հոգեբանները գիտեն՝ երեխաների ուշ ծնունդը վատ է ազդում ամուսինների հարաբերությունների վրա: Վերարտադրողական հաբեր ընդունելուց հետո հաճախ զույգը սթրեսի մեջ է ընկնում:
Մտածեք նաև այս ուղղությամբ. երբ երեխաները դեռահաս են դառնում, ծնողները ծերանում են:Նրանք հայտնվում են երկու սերնդի միջև: Մի կողմից՝ չինքնահաստատված երեխաներ, մյուս կողմից՝ խնամքի կարիք ունեցող ծնողներ: Եվ դուք երկու մասի կբաժանվեք: