Շակիրան մեղադրել է հայտնի ամերիկացի գործարարին ռասիզմի մեջ
38-ամյա կոլումբիացի երգչուհի Շակիրան մեղադրել է ամերիկացի գործարար և ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Տրամպին ռասիզմի մեջ: Այս մասին գրում է Glamurchik.tochka.net-ը:
Երգչուհուն զայրացրել են 69-ամյա Տրամպի խոսքերը՝ Մեքսիկայի ներգաղթյալների մասին: Մի քանի շաբաթ առաջ նա մեքսիկացի ներգաղթյալներին հանցագործներ է անվանել և հայտարարել, որ նրանք թմրանյութեր են ներկրում և զբաղվում հանցագործություններով:
Շակիրան թվիթթերի իր էջում մեկնաբանել է Տրամպի հայտարարությունը.
«Ծեր մոլագարի այդ ռասիստական խոսքերը պառակտում են երկիրը և վնաս հասցնում ԱՄՆ-ում ժողովրդավարությանը»,-գրել է երգչուհին: