Թուրքիան չի պատրաստվում ռազմական գործողություններ սկսել Սիրիայում. Դավութօղլու
Անկար ամրապնդում է Սիրիայի հետ սահմանը, սակայն մտադիր չէ ռազմական գործողություններ սկսել Սիրիայում մոտ ապագայում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Ավելի վաղ թուրքական ԶԼՄ-ները՝ հղում անելով ռազմական աղբյուրներին, հայտնել էին Թուրքիայի կառավարության կողմից մշակվող՝ Սիրիայի հետ սահմանակից շրջաններում ռազմական օպերացիայի մասին՝ բուֆերային գոտի ստեղծելու և սիրիացի քրդերի դիրքերի ապրապնդմանը խոչընդոտելու նպատակով, ովքեր վերջին շաբաթներին լուրջ հաջողությունների են հասել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում:
«Ճիշտ է՝ մենք միջոցներ ենք կիրառել, որպեսզի պաշտպանենք մեր սահմանը: Եթե հակառակ կողմից մեր անվտանգության համար սպառնալիքներ ի հայտ գան, ապա մենք համապատասխան հրաման կարձակենք: Սակայն ոչ ոք չպետք է մտածի, որ Թուրքիան կներխուժի Սիրիա վաղը կամ մոտ ապագայում»,-հայտարարել է Դավութօղլուն Kanal 7 հեռուստաալիքի հարցազրույցում: