Թուրք կոմպոզիտորը պատրաստվում է օգտագործել հայկական «Սարի աղջիկ» երգն իր ստեղծագործության մեջ
Թուրք հայտնի դաշնակահար և կոմպոզիտոր Ֆազիլ Սայի հայտարարությունը հայկական ազգային «Սարի աղջիկ» երգն օգտագործելու մասին սկանդալ է առաջացրել Ադրբեջանում: Կոմպոզիտորը դժգոհել է, որ իրեն հաճախ են հարցնում այդ երգի ազգային պատկանելիության մասին: Այս մասին գրում է Moderator.az-ը:
«Հետևում եմ Youtube-ում երգի մեկնաբանություններին, այնտեղ սարսափելի վեճեր են տեղի ունենում»,-նշել է թուրք կոմպոզիտորը:
«Կարևորը միշտ մարդ մնալն է, տեսեք, թե ինչ գեղեցիկ երգ է»,-ասել է Ֆազիլ Սայը և կատարել հայկական ազգային երգը: Նա նաև նշել է, որ կօգտագործի այդ կոմպոզիցիան իր ստեղծագործություններում: