Համո Սահյանի 100-ամյակին Կառավարության խոստացած հուշարձանը չկա, Սիսիանի սրահին էլ քաղաքապետն է խանգարում
Այսօր մամուլի ասուլիսում Համո Սահյանի որդին՝ Նաիրի Սահյանը և և «Համո Սահյան» գիտամշակութային կենտրոնի նախագահ Շչորս Դավթյանն անդրադարձան բանաստեղծի 100-ամյակին սպասվող ծրագրերին, որը տեղի կունենա մեկ տարի հետո:
Համո Սահյանի ստեղծագործությունների ընտրանին օրերս լույս է տեսել, իսկ «Ինձ բացակա չդնեք» ժողովածուն կենտրոնը հրատարակել է երեք անգամ:
Սակայն գրողի հուշարձանը դեռևս չկա, Դավթյանն էլ հայտնեց, որ իրենք Կառավարության առջև խնդիր էին դրել, որպեսզի կանգնեցվի նրա հուշարձանը: Կառավարությունը, ինչպես միշտ, դրական է արձագանքել, նույնիսկ որոշվել է արձանի տեղը: Միայն այսքանը, մինչև հիմա ո´չ հուշարձանի ֆինանսավորման հարցերն են լուծված, ո´չ էլ հուշարձանի համար մրցույթն է հայտարարված:
Գրողի գյուղի հին տունը պետական միջոցներով վերականգնում են, որպեսզի տուն- թանգարան դարձնեն: Առաջարկ է եղել նաև որ Սիսիանում Համո Սահյանի սրահ ստեղծվի: Պետական միջոցներով նորոգվել է սրահը, այստեղ էլ խանգարողը Սիսիանի քաղաքապետն է: Դավթյանի խոսքով՝ քաղաքապետի ծուլության և չկամության պատճառով այն չի կայացել: