Էմմի Ուայնհաուսի հայրը պատրաստվում է ֆիլմ նկարահանել երգչուհու մասին
Մահացած երգչուհի Էմմի Ուայնհաուսի հայրը և նրա նախկին ընկերը մտադիր են վավերագրական ֆիլմ նկարահանել երգչուհու մասին: Այս մասին գրում է Rambler.ru-ն՝հղում տալով Mirror-ին: Միտչ Ուայնհաուսը որոշել է իր ֆիլմը նկարահանել դստեր մասին, քանի որ բավարարված չէ Ասիֆա Կապադիայի «Էմմի» կինոնկարով, որը համաշխարհային էկրաններից ներկայացվելու է այս շաբաթվա վերջում, իսկ Ռուսաստանում՝ սեպտեմբերին: Միտչն ու Ռեգը պատրաստվում են ուղղել բոլոր անճշտություններն ու թերացումները, որ թույլ է տվել Կապադիան:
Ավելի վաղ The Guardian-ին տված հարցազրույցի ընթացքում 2011 թվականին մահացած երգչուհու հայրը հայտնել է իր դժգոհությունը Կապադիայի ֆիլմի մասին:«Հեղինակը պետք է ամաչի:Դուք կարող էիք հրաշալի ֆիլմ նկարահանել,իսկ արդյունքում նկարել եք սա»,- նշել էր նա: