Սխալ ախտորոշումը Ռոբին Ուիլյամսին ինքնասպանության է դրդել
Հիվանդության հայտնաբերման լուրը 63-ամյա Ռոբին Ուիլյամսին դրդել է ինքնասպանության: Այս մասին գրում է 7days.ru-ն՝ հղում տալով կալիֆոռնյան ԶԼՄ-ներին: Մի քանի ամիս անց այն օրից, ինչ դերասանի մոտ ծանր հիվանդություն էր հայտնաբերվել, նա ինքնասպանություն գործեց: Դերասանի դիահերձման արդյունքները հայտնի են դարձել միայն հիմա: Պարզվել է, որ սարսափելի ախտորոշումը սխալ է եղել:
«Խոսքը գնում է ուրիշ հիվանդության մասին՝ ծերունական թուլամտության»,-նշել է Radar Online-ը:
Հիշեցնենք, որ 2014 թվականի օգոստոսի 11-ին Ռոբին Ուիլյամսի դին հայտնաբերվել էր Կալիֆոռնիայի իր տանը:Ըստ ոստիկանության տեղեկությունների՝ դերասանը մահացել է շնչահեղձությունից: