Ֆիլիպ Կիրկորովի որդին 3 տարեկան է դարձել (լուսանկար)
Ֆիլիպ Կիրկորովը որդու տարեդարձն է նշել: Մարտինը 3 տարեկան է դարձել: Այս մասին գրում է Rambler.ru-ն՝ հղում տալով letidor.ru-ին: Որդու ծննդյան առթիվ Կիրկորովը աստղային հյուրեր է ունեցել:
Առաջին լուսանկարը հրապարակել է Վալենտին Յուդաշկինի կինը՝ Մարինան: Դատելով նկարից՝ Մարտինին շնորհավորելու են գնացել նրա հոր ամենամոտ ընկերները՝ Ալլա-Վիկտորյայի կնքամայր Նատալյա Եֆրեմովան, Ալլա Պուգաչովան և ամուսինը՝ հայտնի հաղորդաար Մաքսիմ Գալկինը, Յուդաշկինի ընտանիքը, Անի Լորակը, Իգոր Նիկոլաևը և Անդրեյ Մալախովը կնոջ՝ Նատալյայի հետ:
«Մարտի՛ն Կիրկորով, ծնունդդ շնորհավոր: Երջանի՛կ եղիր, թանկ ու փոքրիկ մարդ:»,- իր բլոգում շնորհավորել է փոքրիկին Մարինա Յուդաշկինան:
Վերջին հարցազրույցներից մեկում Ֆիլիպ Կիրկորովը նշել է, որ իր երկու բալիկների՝ Մարտինի ու Ալլա-Վիկտորյայի մոր անունն է Նատաշա, ով ապրում է երգիչի ու փոքրիկների հետ նույն հարկի տակ: Բոլորը շտապեցին եզրակացնել, որ խոսքը վերաբերում է Ալլա-Վիկտորյայի կնքամորը՝ Նատալյա Եֆրեմովային: Սակայն արտիստն այդ տեղեկությունը բացահայտել չի շտապում: