Միլա Կունիսն ու Էշթոն Քաթչերը կրկին երեխայի են սպասում
Միլա Կունիս և Էշթոն Քաթչեր դերասանական զույգը կրկին ծնողներ են դառնալու: Այս մասին հայտնում է Hollywood Life-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Կունիսը ալկոհոլ չի օգտագործում, շատ է ուտում և ընկերների հարցերին ժպիտով է պատասխանում: Նաև փոխանցվում է, որ զույգը ոչ թե մեկ երեխայի, այլ երկվորյակների է սպասում:
Դերասանական զույգն ունի մեկ աղջիկ՝ փոքրիկ Վայաթ Իզաբելը, ով ծնվել է 2014թ.-ի սեպտեմբերին: