Էնրիկե Իգլեսիասին ձերբակալել են Մայամիում
Իսպանացի հայտնի երգիչ Էնրիկե Իգլեսիասը որոշել է օգտվել իր աստղային կարգավիճակից և անտեսել բոլոր օրենքները: Այս մասին գրում է 7days.ru-ն:
Օրերս երգչին ձերբակալել են Մայամիի ոստիկանությունում ավտոմեքենան առանց վարորդական իրավունքի վարելու համար:
TMZ պորտալի փոխանցմամբ՝ Իգլեսիասի վարորդական իրավունքի ժամկետը սպառվել է դեռև այս տարվա մայիսին: Ձերբակալման ժամանակ նա փորձել է տեղերով փոխվել իր տուր մենեջերի հետ, ով գտնվել է ուղևորի նստատեղին: Երգչին և նրա տուր մենեջերին ձերբակալել են: