Ադրբեջանը Հայաստանից պատով կբաժանվի
Ինչպես հայտնում է Haqqin.az-ը՝ հղում անելով Report-ին, Տերտերի շրջանի գյուղերի մի մասը, որոնք գտնվում են հայկական ռազմական ստորաբաժանումների դիրքերի մոտ, կբաժանվեն պատով:
Պատը կկառուցվի առավել վտանգավոր տարածքում տեղակայված մի քանի տների առջև: Պատի բարձրությունը հավասար կլինի տների տանիքին:
Ընդ որում, տվյալ նախաձեռնությունն ակնհայտ քարոզչական բնույթ է կրում, քանի որ հրադադարի ռեժիմի խախտողը հենց Ադրբեջանն է: Պատի կառուցման մասին հայտարարությունների միջոցով ադրբեջանական կողմը փորձում է պատասխանատվությունը գցել հայկական կողմի վրա և մեղադրել վերջինիս հրադադարի խախտման մեջ: