Սպիտակցի Հայկոն՝ իր վթարի ենթարկվելու, ԷլԷներգիայի թանկացման և պայքարող երիտասարդության մասին
Հուլիսի 1-ին, խոշոր ու շղթայական ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի վարչական շենքի հարևանությամբ բախվել են 51-ամյա Ռուբիկ Մելիքյանի վարած Mercedes մակնիշի 34 CP 684 համարանիշի, 43-ամյա երգիչ Հայկ Ղևոնդյանի (Սպիտակցի Հայկո) վարած BMW X6 07 ԼP 700 համարանիշի և 36-ամյա Աշոտ Համբարյանի վարած Mercedes մակնիշի 34 QP 858 համարանիշի ավտոմեքենաները: Operativ.am-ի թղթակիցը դեպքի հետ կապված մանրամասներ իմանալու նպատակով կապ հաստատեց երգչի հետ:
«Ես շատ լավ եմ, վնասվածքներ չեմ ստացել: Մեկը մյուսին չզիջեց, արդյունքում՝ բախվեցինք միմյանց: Առաջին մեքենան ինձ բախվեց, եթե ինձ չբախվեր, ապա ինքը շատ կտուժեր»,- ասաց Սպիտակցի Հայկոն:
Մեր թղթակցի այն հարցին, թե ինչ կարծիք ունի նա հոսանքի թանկացման հետ կապված, նա պատասխանեց.«Իհարկե, ես ևս դեմ եմ հոսանքի գնի թակացմանը և կողմ նստացույցերին: Ուզում եմ նշել նաև, որ մեր երիտասարդությունը զարմացրեց ինձ: Շատ խելացի են դարձել ու ամեն ինչ ճիշտ են անում»:
Մեր թղթակցի հետ զրույցում երգիչը նշեց, որ հանդիսատեսին շուտով նոր երգեր և հնարավոր է նաև տեսահոլովակ ներկայացնի, իսկ թե որ դեպքում կլքի Հայաստանը նա պատասխանեց.«Անկախ ամեն ինչից, չեմ լքի իմ երկիրը, և միայն իմ Հայաստանում կապրեմ»: