Այսօր Գալյա Նովենցի ծննդյան օրն է
Գալյա Նովենց (հուլիսի 10, 1937, Երևան, ՀԽՍՀ - հուլիսի 22, 2012), թատրոնի և կինոյի հայ դերասանուհի, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստուհի (2007) ։
Հայ բեմադրիչ Երվանդ Ղազանչյանի կինն է, Հակոբ Ղազանչյանի մայրը։
1958 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1958-1961 թթ. Կապանի, 1971-1977 թթ.` Գյումրիի, 1977-1983 թթ.` Երևանի դրամատիկական թատրոնի, 1961-1971 թթ և 1983-1993 թթ.` Երևանի Սունդուկյանի անվան, 1993 թվականից` Համազգային թատրոնների դերասանուհի[1]։ 1995 թվականից բնակվել է ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում, որտեղ մահացել է։ Թաղված է Երևանի քաղաքային պանթեոնում։
2007 թվականին արժանացել էր ՀՀ ժողովրդական արտիստի կոչմանը, իսկ հաջորդ տարի՝ «Հատուկ մրցանակի»՝ «Արտավազդ» թատերական ամենամյա փառատոնի ժամանակ։ Ստացել է նաև ՀՀ Պետական մրցանակ, իսկ հայ եկեղեցու կողմից` «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» բարձրագույն մեդալ։
Գալյա Նովենցի դերակատարումներին բնորոշ են վառ նկարագիրը, հոգեբանական հավաստի վերլուծությունը։
Դերերը կինոյում
1965 - Բարև, ես եմ - Նազի
1969 - Մենք ենք, մեր սարերը - կատարածու
1971 - Հեղնար Աղբյուր - Երանոսի կինը
1975 - Այս կանաչ, կարմիր աշխարհը - Սոնայի մայրը
1977 - Նահապետ - Անթառամ
1978 - Խաղի վերջը - մայր
1980 - Կտոր մը երկինք - Հովակիմի կինը
1982 - Հին օրերի երգը - Օբերոնի մայր
1982 - Գիքոր - Գիքորի մայր
1983 - Սիրամարգի ճիչը - Աննա
1984 - Ճերմակ անուրջներ - Մարիամ
1984 - Մեր մանկության տանգոն - Սիրանույշ
1985 - Խնձորի այգին - Նոյեմի
1988 - Ճանապարհ դեպի Սասունցի Դավիթ - Դավիթի մայր
1989 - Շնչառություն - Գայանե
1990 - Կարոտ - Սանամ
1992 - Որտե՞ղ էիր, մարդ Աստծո - մայր
2001 - Խենթ հրեշտակը - մայր
Պարգևներ
2007 ՀՀ ժողովրդական արտիստ
2008 «Արտավազդ» թատերական փառատոնի «Հատուկ մրցանակ»
ՀՀ Պետական մրցանակ
«Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» մեդալ