Քիմ Քարդաշյանը Հիլարի Քլինթոնին կաջակցի նախագահական ընտրություններում
Հայազգի ֆոտոմոդել, ամերիկյան ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը հայտարարել է, որ Հիլարի Քլինթոնին կաջակցի ԱՄՆ նախագահի պաշտոնում: Այս մասին Քարդաշյանը հայտնել է The Daily Beast-ին տրված հարցազրույցում:
«Ես հույս ունեմ, որ նա կդառնա ԱՄՆ առաջին կին նախագահ»,-ասել է Քիմ Քարդաշյանը:
Ավելի վաղ, Google-ը հաշվել էր Հիլարի Քլինթոնի՝ նախագահ դառնալու հավանականությունը: Հիլարիին հաջողվել է իր քարոզարշավին ներգրավել Թոբի Մագուայրին, Լեոնարդո Դի Կապրիոյին, Էլիզաբեթ Բենքսին և այլ կինոաստղերի:
Այս մասին գրում է Gazeta.ru-ն: