Վալերիայի դստեր՝ Աննա Շուլգինայի հարցազրույցն ու կիսամերկ ֆոտոսեսիան՝ MAXIM ամսագրի համար (լուսանկարներ 18+)
Maximonline.ru-ն ներկայացրել է Վալերիայի դստեր՝ Աննա Շուլգինայի հարցազրույցը.
Աղջիկները շատ խորհրդավոր էակներ են: Ամսագրի շապիկին լուսանկարում ես երգչուհի Վալերիային, հիանում նրա լուսանկարներով, լսում նրա երգերը, և հանկարծ պարզվում է, որ նրա ոչ պակաս գեղեցկուհի աղջիկը՝ Աննան, մեծացել է: Եվ արդեն ավարտել է թատերական ինստիտուտը, սկսել է նկարահանվել ֆիլմերում, հեռուստաշոու անցկացնել և տեսահոլովակներ նկարահանել: Հանելուկ է:
Հարցազրույց՝ Իգոր Չեր-սկի
Լուսանկարները՝ Յուրի Կոլցով
Ոճաբան՝ Իրինա Վոլկովա
- Քանի որ դերսանուհի կրթություն ունես, խոսենք քո մասնակցությամբ ֆիլմերի մասին:
- Մինչ այդ հիմնականում սերիալներ են եղել, իսկ այժմ լիամերտաժ ֆիլմ է թողարկվում: Դեռևս անվանումը «Կախարդների գիրք» է, նկարահանում է Ալեքսեյ Գոլուբևը, ֆանտաստիկա է: Ես խաղում եմ կախարդուհու դերը:
- Իսկ սիրո՞ւմ ես արյուն: Նորմա՞լ ես դրան վերաբերվում:
- Հիանալի, բոլորի արյունը խմում եմ: Եվ կարող եմ հանգիստ նախաճաշել, եթե սեղանին մի դույլ արյուն լինի:
- Ի՞նչ կառաջարկես սերիալներից:
- «Կարպով»-ի երրորդ սեզոնը, որտեղ ես խաղում եմ ջղային ոստիկանի ընկերուհու դերը: Իմ գլխավոր նպատակն է նրան դարձնել բարի և պոզիտիվ:
- Անցնեք երաժշտական մասին: Քո ո՞ր տեսահոլովակներից կառաջարկես:
- Մինչև այս տարի ես նկարահանվել եմ տեսահոլովակներում որպես դերասանուհի, սակայն իմ առաջին աշխատանքը որպես մեներգչուհի եղել է «Ты моя» տեսահոլովակում: Մենք այն մայրիկի հետ ենք նկարահանել: Այն ընտանեկան և հուզիչ պատություն է: Բացի այդ, մենք ռեփեր SLeM-ի հետ զուգերգ ենք նկարահանել, որը կոչվում է «Дайте шанс на мечту»:
- իսկ ծնողները գիտե՞ն, որ իրենց դուստրը նկարահանվում է ռեփերի հետ:
- Նախ, ես արդեն մեծ եմ: Երկրորդ հերթին, այո՛, գիտեն: Նա ծանոթ է ծնողներիս հետ, քանի որ համագործակցում է Իոսիֆի հետ:
- Իսկ ինչպե՞ս է անձնական կյանքում:
- Ամեն ինչ շատ լավ է: Ես ռոմանտիկ հարաբերությունների մեջ եմ, սակայն դեռևս չեմ պատրաստվում ամուսնանալ: Պարզապես նրա հետ հարմարավետ է, և ես ողջ ազատ ժամանակս նրա հետ եմ անցկացնում: