Հայտնի է դարձել Instagram-ի ամենահայտնի լուսանկարը (լուսանկարներ)
Instagram-ի պատմության մեջ ամենահայտնի լուսանկար է դարձել ամերիկացի ֆոտոմոդել Քենդել Ջենների լուսանկարը: Այս մասին հայտնում է The Independent-ը:
2015թ.-ի մայիսին հրապարակված այս լուսանկարը հավաքել է 2,6 մլն լայք:
Instagram-ում նախորդ հայտնի լուսանկարը պատկանում է հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին և նրա ամուսնուն՝ ռեփեր Քանյե Ուեսթին, որոնց ամուսնական լուսանկարը հավաքել է 2,4 մլն լայք: Լուսանկարն արվել է 2014թ.-ի մայիսին Իտալիայում: