Մայլի Սայրուսը ամենասեքսուալ բուսակեր երգչուհին է
PETA-ն` կենդանիների իրավունքների պաշտպանության կազամկերպությունը, ընտրել է ամենասեքսուալ հայտնի բուսակերին։ 2015 թվականին այդ տիտղոսին է արժանացել սկանդալային երգչուհի Մայլի Սայրուսը։
Դեռ մի քանի ամսի առաջ Մայլիի Instagram-ի իր էջում տեղադրեց բանջարեղեններով լի ափսե՝ երկրպագուներին կոչ անելով հետևել իր օրինակին։ Բացի այդ արտասահմանյան լրատվամիջոցներից մեկինց տված իր վերջին հարցազրույցի ժամանակ նա ասել է, որ լիովին համաձայն է բուսակերության փիլիսոփայության հետ և հարգում է կենդանիների իրավունքները։
Նախորդ տարիներին ամենասեքսուալ բուսակերի տիտղոս շնորհվել է Նաթալի Փորթմանին, Ջեսիկա Չեսթեյնին, Ջարեդ Լետոյին, էլեն Փայջին, և այլ աստղերի։