Քանյե Ուեսթն իրեն հռչակել է «ժամանակակից մեծագույն ռոք աստղ»
Ամերիկյան ռեփեր Քանյե Ուեսթը ելույթ է ունեցել «Գլասթոնբերի» բրիտանական փառատոնում: Վերջում նա իրեն հռչակել է «ժամանակակից մեծագույն ռոք աստղ»:Ռեփերի կատարմամբ հնչել է նաև Queen խմբի Bohemian Rhapsody երգի քավեր կատարումը: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:
Ավելի վաղ «Գլասթոնբերիի» երկրպագուները առցանց ստորագրահավաք էին կազմակերպել հեդլայներների ցուցակում Քանյե Ուեսթի ընդգրկման դեմ: