Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի 2-ամյա դուստրը «վերահսկում» է հոր օրվա գրաֆիկը (լուսանկար)
Քիմ Քարդաշյանի ամուսինը՝ հայտնի ռեփեր Քանյե Ուեսթը, կիսվել է իր օրվա գրաֆիկի հետ և նշել, որ այն ղեկավարում է իր դուստրը՝ 2-ամյա Նորթը, առանց ում նա չի պատկերացնում իր կյանքը: Այս մասին հայտնում է 7days.ru-ն:
«Երբ իմ դուստրն այստեղ է՝ Եվրոպայում, ինձ համար կարևոր է նրա հետ անցկացնել մոտ 6 ժամ, քանի որ ես նրան շատ եմ կարոտում, իսկ աշխատանքս երբեմն կարող է թույլ չտալ, որ տեսնեմ նրան: Ես աշխատում եմ իմ օրվա գրաֆիկն այնպես կազմել, որպեսզի ես կարողանամ իմ Նորթին ժամանակ հատկացնել»,-ասել է Քանյեն: