Բաքուն շանտաժի է ենթարկում ԵԽԽՎ-ին
Բաքվում շարունակում են շանտաժի ենթարկել եվրոպական կառույցներին: Այս անգամ ԵԽԽՎ-ի հերթն է:
«Ինչպես և Եվրամիության որոշ կառույցներ, ԵԽԽՎ-ն ևս անտարբերություն է ցուցաբերում միջազգային իրավունքի նկատմամբ: Նրանց սկզբունքը՝ «ինչպես մենք կամենում ենք, այնպես էլ կլինի»-ն է: Այս մասին իր թվիթթերյան էջում գրել է Ադրբեջանի նախագահի վարչակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովը: Այս մասին հայտնում է Haqqin.az-ը:
«Այդ կառույցի դիրքորոշումը Ղարաբաղյան կոնֆլիկտի հարցում հստակ ապացուցում է դա: Սա երկակի ստանդարտների մեկ այլ օրինակ է: Ցավոք, նրանք չեն կարող հասկանալ, թե դեպի ուր կտանի Եվրոպան այդ քաղաքականությունը, և ինչով այն կվերջանա: Եվրոպայի Խորհրդի նման դիրքորոշումը կասկածի տակ է դնում Ադրբեջանի անդամակցությունն այդ կազմակերպությանը»,-գրել է Մամեդովը: