Օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկու մոտ ախտորոշվել է գլխուղեղի քաղցկեղ
Աշխարհահռչակ օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկու մոտ բժիշկները հայտնաբերել են առողջական լուրջ խնդիրներ: Վերջինիս մոտ ախտորոշվել է գլխուղեղի քաղցկեղ: Այս մասին հայտնում է Dni.ru-ն:
Վերջինիս պաշտոնական էջում նշվում է, որ երգիչը վերջին ժամանակներս իրեն շատ վատ է զգում և մշտապես գանգատվում է գլխացավերից ու թուլությունից:
Առողջական խնդիրների պատճառով հետաձգվել են առաջիկայում կայանալիք համերգները՝ համապատասխան բուժում ստանալու նպատակով: