Վերա Բրեժնևայի դուստրը ետ չի մնում մայրիկից և ներկայանում է իր ողջ հմայքով (լուսանկարներ)
Ռուս հայտնի երգչուհի Վերա Բրեժնևայի դուստրը՝ Սոնյա Կիպերմանը, ետ չի մնում մայրիկից և ներկայանում է իր ողջ հմայքով: Նա համացանցում ավելի հայտնի է, քան իր մայրիկը:
Վերջերս Վերա Բրեժնևան նկարահանվեց Calzedonia լողազգեստների գովազդային ընկերության համար:
Սոնյան ևս ետ չմնաց իր մայրիկից և լողազգեստով լուսանկար հրապարակեց:
Երգչուհին դեռևս մի քանի տարի առաջ նախատում էր դստերը այն բանի համար, որ նա շատ ժամանակ է անցկացնում համացանցում և հանրությանը ցուցադրում իր անձնական կյանքը:
Դրանից հետ Սոնյայի ակտիվությունը համացանցում նվազեց, սակայն այս ամառ 14-ամյա աղջնակը որոշեց լողափային լուսանկարներ հրապարակել: