Մերիլին Մոնրոյի վերջին «կինոզգեստն» աճուրդի կհանվի 500 հազար դոլարով (լուսանկար)
Մերիլին Մոնրոյի վերջին հայտնի «կինոզգեստն» աճուրդի կհանվի Julien's-ի աճուրդի տանը 500 հազար դոլարով: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Աճուրդի հանված զգեստը Մոնրոն կրել է «Ինչ-որ բան պետք է տեղի ունենա» ֆիլմում: Ակնկալվում է, որ զգեստի արժեքը կկազմի $300 հազարից մինչև $500 հազար: