Ադրբեջանում 17-ամյա մայրը գլխատել է իր 1 տարեկան երեխային
Ադրբեջանում 17-ամյա մայրը գլխատել է իր1 տարեկան երեխային: Նա 13 տարեկանում Գյանջայում ամուսնացել է Ալիև անունով տղամարդու հետ: Այդ ամուսնությունից նրանք 2 երեխա ունեն: Միջադեպի օրը ամուսինը ծեծել է կնոջն ու գնացել աշխատանքի:Այս մասին գրում է Haqqin.az-ը:
Ամուսնու գնալուց հետո, նյարդայնացած կինը դանակով հարձակվել է իր երեխաների վրա: 3-ամյա երեխան դուրս է վազել և հարևաները նրան հիվանդանոց են հասցրել:2-րդ երեխան, ով ընդամենը մեկ տարեկան էր, մահացել է մոր ձեռքերում: Բաբաևան կտրել էր նրա կոկորդի կեսը:
Հարուցվել է քրեական գործ: Բաբաևան ձերբակալված է: