Անջելինա Ջոլին մեկնել է Թուրքիա
Ամերիկացի հայտնի դերասանուհի և ռեժիսոր, ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան Անջելինա Ջոլին այցով մեկնել է Թուրքիա:
Ջոլին Թուրքիայի հարավ-արևելյան Մարդին քաղաք է այցելել Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ: Նա իր այցելությունը կատարել է Փախստականների հարցով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատար Անտոնիա Գուտիերեսի հետ:
Ջոլին Թուրքիա է ժամանել մասնավոր օդանավով, հանդիպել սիրիացի և իրաքցի փախստականներին, որոնք ապաստանել են Մարդինի Միդյաթ թաղամասում:
Ջոլին հանդիպել է նաև երկրի նախագահ Էրդողանի հետ, որը տևել է կես ժամ: