Ադրբեջանը ևս մեկ անգամ ամոթով մնաց
Պարզվել է, որ Բաքվում Եվրոպական խաղերի առաջին օրերին Ադրբեջանին իր սերը խոստովանած «բրիտանացի զբոսաշրջիկը» իրականում թաքցրել է իր ինքնությունը և ամենևին էլ բրիտանացի զբոսաշրջիկ չէ:
Տեսանյութում նա գովեստի խոսքեր չէր խնայել Ադրբեջանի հասցեին: «Բրիտանացի զբոսաշրջիկը» պարզապես ադրբեջանցիների սիրելին էր դարձել` ասելով, թե ինչ լավն է երկիրը, մարդիկ, ուտելիքը:
Սակայն հետագայում հայտնվել է առանց մոնտաժման նկարահանումը, որից պարզ է դառնում, որ պարոն Բոնարը իրականում անգլերեն շատ վատ է խոսում: Առայժմ անհայտ է, թե ով է այդ տղամարդը, սակայն աղբյուրը պնդում է, որ նա հաստատ բրիտանացի զբոսաշրջիկ չէ: