Աստղիկ Սաֆարյանը` պլաստիկ վիրահատությունների դիմելու և Սոֆի Մխեյանին նմանակելու մասին
Ժամեր առաջ երգչուհի Աստղիկ Սաֆարյանը հանդիսատեսի դատին հանձնեց իր նոր`«Shalom» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը: Կարծիքները Շատերը նկատեցին, որ երգչուհու մոտ երկար դադարից հետո երգչուհու մոտ երկար դադարից հետո փոփոխություն է նկատվում. նա դիմել է պլաստիկ վիրահատությունների ու նաև մեծացրել շուրթերը: Օգտատերերից մեկը նկատեց, որ Աստղիկ Սաֆարյանն այս տեսահոլովակում հանդես է գալիս մի կերպարով, որը շատ նման է Սոֆի Մխեյանի`վերջերս ներկայացրած «Моя игрушка» տեսահոլովակին: Ըստ asekose.am-ի, Աստղիկ Սաֆարյանն առաջին անգամ է լսում Սոֆի Մխեյանի երգի ու նաև տեսահոլովակի մասին.
«Անկեղծ ասեմ` ես նույնիսկ չգիտեի, որ Սոֆին ռուսերեն երգ ունի,այն էլ տեսահոլովակ: Ես իմ տեսակով այնպիսին եմ, որ չեմ ցանկանա երբեք հանդես գալ մի աշխատանքով, որն արդեն ներկայացվել է. ես չեմ սիրում կրկնվել: Տեսահոլովակի ամբողջ աշխատանքը ինձ հետ միասին կատարել է ռեժիսորը: Հավատացնում եմ ձեզ`նմանակելու ոչ մի միտում և նպատակ չի եղել: Ինձ համար սովորական է, որ մարդիկ սկսել են քննադատել ու նման բաներ խոսել: Իհարկե, ես չեմ կարող անել այնպիսի աշխատանք, որը կարող է բոլորին դուր գալ: Համենայն դեպս իմ թիմը մեծ աշխատանք է կատարել, ինչի արդյունքը բոլորը տեսնում են»,- asekose.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է երգչուհին: