Անջելինա Ջոլին հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ
Hurriyet Daily News-ը հայտնում է` ամերիկացի դերասանուհի և ռեժիսոր, ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան Անջելինա Ջոլին Թուրքիյում է: Նա այնտեղ է ժամանել մասնավոր օդանավով, հանդիպել սիրիացի և իրաքցի փախստականներին, որոնք ապաստանել են Մարդինի Միդյաթ թաղամասում: Նա արդեն հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Շուրջ կես ժամ տևողությամբ հանդիպումը կայացել է «Կասրի Նեհրոզ» հյուրանոցում:
Ջոլին Թուրքիայի հարավ-արևելյան Մարդին քաղաք է այցելել Փախստականների համաշխարհային օրվա բերումով` Փախստականների հարցով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատար Անտոնիա Գուտիերեսի հետ: Նա արդեն մի քանի անգամ Թուրքիա է այցելել փախստականների հարցերով: Անցած երկու շաբաթներին այդ երկիր էր անցել սիրիացի 23,349 փախստական: