Լեոնարդո Դի Կապրիոն դարձել է Հիլարի Քլինթոնի քարոզարշավի հովանավորը
Լեոնարդո Դի Կապրիոն, Թոբի Մագուայրը, Էլիզաբեթ Բենքսը և ԱՄՆ կինոարտադրության այլ աշխատակիցներ դարձել են ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի քարոզարշավի հովանավորներ: Գրում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Variety-ն:
Բրենթվուդում իր նախընտրական քարոզարշավի ընթացքում Քլինթոնն իր խոսքում նշել է, որ ընտրվելու դեպքում կդառնա ամենաերիտասարդ կին նախագահը երկրի պատմության մեջ:
Նա նաև անդրադարձել է Հարավային Կարոլինայում կրակոցներին՝ նշելով, որ ահռելի աշխատանք է սպասվում բնակչության տարբեր շերտերի և խմբերի միջև տարաձայնությունների լիկվիդացման հարցում:
Ավելի վաղ հաղորդվում է, որ Հիլարի Քլինթոնը կոչ է արել նվազեցնել հարկերը՝ միջին խավին աջակցելու համար: