Ջոնի Դեփը վաճառում է Ֆրանսիայի առանձնատունը $26 միլիոնով
Դերասան Ջոնի Դեփը վաճառքի է հանել Ֆրանսիայի հարավում գտնվող իր առանձնատունը $26 միլիոնով: Գրում է Gazeta.ru-ն՝ հղում անելով The Wall Street Journal-ին:
Տունը վաճառվում է դերասանի կահույքի, գրքերի, նկարների, սկավառակների և այլ անձնական իրերի հետ:
Նշվում է, որ Դեփը մոտ 15 հա տարածք ունեցող հողատարածք է գնել 2001թ.-ին: Դա չմշակված հող էր հին շենքերի կողքին, որոնք կառուցված էին դեռևս 1800-ական թթ.-ին: Այդ ամենը կարգի բերելու համար դերասանը ծախսել է մոտ $10 մլն: