Սննդաբանները 10 մթերք են նշել, որոնք հարկավոր է ուտել օրը գոնե մեկ անգամ
Հավասարակշռված սննդակարգը կարող է ո՛չ միայն բարելավել ինքնազգացողությունը, այլ նաև կանխել սուր և քրոնիկ հիվանդությունների առաջացումը
10 ամենաօգտակար մթերքների անունները, որոնք պետք է լինեն ամենօրյա սննդակարգում: Նրա բառերով, ճիշտ սնվելու գաղտնիքը միջերկրածովյան, ճապոնական և ֆրանսիական դիետաների համադրությունն է:
Կանաչ խաչածաղկավոր բանջարեղեն
Կաղամբի կամ բրոկոլիի օգտագործումն ամրացնում է օրգանիզմը, բարձրացնում դիմադրողականությունը և կանխում տեսողության տարիքային կորուստը:
Հատապտուղներ
Առատ հակաօքսիդիչների շնորհիվ հատապտուղներն ընդունակ են նշանակալիորեն դանդաղեցնել ծերացման գործնթացը:
Սոյա և լոբի
Սպիտակուցի հիանալի աղբյուր են՝ ճարպի ցածր պարունակությամբ:
Ամբողջական ձավարեղեն
Դրանք նվազեցնում են քաղցկեղի ռիսկը և սիրտ-անոթային հիվանդությունները:
Բրինձ
Բրինձ օգտագործելը պետք է սովորություն դառնա պոտենցիալ երկարակեցների համար:
Ձիթապտղի յուղ
Հիանալի այլընտրանք՝ արևածաղկի յուղի փոխարեն: Հակաօքսիդիչների և չհագեցած ճարպաթթուների շնորհիվ նա իր կայուն տեղն ունի միջերկրածովյան դիետայում:
Լոլիկ
Բացի հում լոլիկից՝ չպետք է մոռանալ նաև եփածի մասին: Լոլիկի մեջ ամենաշատն է պարունակվում լիկոպին հակաօքսիդիչը:
Ընկույզներ
Կեսօրին նուշի կամ հունական ընկույզի մի բուռը կօգնի ուժեղ ֆիզիկական կամ մտավոր ծանրաբեռնված մարդկանց: Դրանք պետք են օրգանիզմում օգտակար ճարպերի և հանքանյութերի բացակայության դեպքում:
Ճարպոտ ձուկ
Այստեղ պարունակվող Օմեգա-3 թթուն հիանալի միջոց է բորբոքային գործընթացների ժամանակ:
Սպիտակ և կանաչ թեյ
Սրանք պարունակում են շատ օգտակար հակաօքսիդիչներ:
Վրեժ Հովսեփյան. ֆեյսբուք: