Մադոնայի տեսահոլովակն իր դիտումներով կգերազանցի՞ Թեյլոր Սվիթի տեսահոլովակին (տեսանյութ)
LifeStyle Մադոնայի Bitch I'm Madonna տեսահոլովակն արդեն համացանցում է: Բեյոնսե, Մայլի Սայրուս, Քայնե Ուեսթ... Հենց այսպիսի աստղաշատ տարբերակ է ընտրել փոփ թագուհին զվարճանալու, պարելու, ջահել և սիրունիկ տղաների հետ համբուրվելու համար:
Bitch I'm Madonna-ն ձայնագրվել է ռեփեր Nicki Minaj-ի հետ համատեղ: Այն ընդգրկվել է Մադոնայի Rebel Heart ալբոմում:
Միջազգային մամուլում լուրեր են պտտվում, որ փոփ-երգչուհին հավակնում է մրցել ու գերազանցել Թեյլոր Սվիթփի «աստղաշատ» տեսահոլովակը: Հիշեցնենք, որ 1 ամսվա ընթացքում այն Youtube-ումունեցել է ավելի քան 200 միլիոն դիտում: Տեսահոլովակի հաջողությունը պայմանավորում էին մեծամասամբ հայտնի աստղերի ներկայությամբ:
Տեսնենք, թե այս անգամ որքանով կարդարացվեն Մադոնայի երկրպագուների սպասումները: