Արքայազն Հարին թաքուն նշանադրվել է
Արքայազն Հարին նշանադրվել է իր վաղեմի ընկերուհու` Կրեսիդա Բոնասի հետ: Հաղորդում է Lenta.ru-ն` հղում կատարելով OK! Magazine ամերիկյան պարբերականին: Ըստ այդմ, Էլիզաբեթ Երկրորդ թագուհու 30-ամյա թոռը 2015-ի մարտին վերամիավորվել է 26-ամյա Բոնասի հետ:
Հիշեցնենք, որ զույգը բաժանվել էր մոտ մեկ տարի առաջ: Վերամիավորվելուց հետո արքայազն անմիջապես առաջարկություն է արել Բոնասին: Թագուհին թոռանը տվել է իր օրհնությունը, սակայն նշենք, որ նրան երբեք էլ դուր չի եկել դերասանուհու մասնագիտությունն ընտրած Բոնասի զբաղվածության բնույթը:
«Արքայազնի կինը շատ պարտականություններ ունի, որոնք պետք է առաջնային լինեն նրա համար: Բայց նա տվել է իր համաձայնությունը, քանի որ ցանկանում է, որ Հարին ընտանիք կազմի», - ասել է աղբյուրը: Աղբյուրը նաև հաղորդում է, որ զույգը մտադիր է գաղտնի պահել նշանադրությունը, որպեսզի կարգավորեն անձնական կյանքն ու կրկին սովորեն մեկմեկու: