Թայրա Բենքսը առանց դիմահարդարման լուսանկար է հրապարակել (լուսանկար)
Ամերկյան հայտնի սուպերմոդել Թայրա Բենքսը իր միկրոբլոգում առանց դիմահարդարման լուսանկար է հրապարակել: Այս մասին հայտնում է Woman.ru-ն:
Փոխանցվում է, որ լուսանկարը Թայրան մակագրել է այսպես. «Բոլորն ասում են՝ լուսանկար առանց մշակման։ Իսկ ես ձեզ ցույց կտամ, թե ինչ է դա։ Ինչպիսին եմ ես իրականում»։