Մոսկվայում հնարավոր է կանգնեցնեն Ժաննա Ֆրիսկեի հուշարձանը
Ռուս հայտնի երգիչ Դմիտրի Մալիկովը ցանկանում է դիմել հուշարձանների պահպանության մոսկովյան վարչության համապատասխան մարմնին՝ Ժաննա Ֆրիսկեի հուշարձանը կանգնեցնելու խնդրանքով։ Այս մասին հայտնում է Paparazzi.ru-ն:
Փոխանցվում է, որ այս նախաձեռնությանը նաև ցանկացել է միանալ կենդանիներ վարժեցնող Էդգարդ Զապաշնին:
Նշվում է. որ ավելի վաղ հուշարձանների պահպանության վարչությունից տեղեկացրել էին, որ պատրաստ են քննարկել Մոսկվայում Ժաննա Ֆրիսկեի հուշատախտակը տեղադրելու հարցը։