Թուրքիայում հայտարարվել է եռօրյա սուգ
Թուրքիայում հայտարարվել է եռօրյա սուգ Թուրքիայի 9-րդ նախագահ՝ Սուլեյման Դեմիրելի մահվան կապակցությամբ: Այս մասին հայտնում է Oxu.Az-ը՝ հղում անելվ թուրքական ԶԼՄ-ներին:
Փոխանցվում է, որ այս մասին պաշտոնապես հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն:
Հիշեցնենք, որ Թուրքիայի 9-րդ նախագահ՝ Սուլեյման Դեմիրելը մահացել էր հունիսի 16-ին: Նշնեք, որ 1960-1990 թթ. նա 7 անգամ զբաղեցրել է երկրի վարչապետի պաշտոնը և այդ ընթացքում երկու անգամ հեռացվել է իշխանությունից՝ ռազմական հեղաշրջումների պատճառով:
Նախագահի պաշտոնում Դեմիրելն աշխատել է 1993-2000 թ-ին: