Երևան, 28.Հոկտեմբեր.2024, 00:00 |
Հայտնի է՝ ինչպես են Ռեալում իմացել Ոսկե գնդակ... Բայդենը վաղաժամ քվեարկել է ԱՄՆ նախագահական ըն... Վանաձորում քոլեջի տնօրենը «Chevrolet»-ով վրաե... Հաստատվել է Կինոյի հիմնադրամի հոգաբարձուների ... Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ... Իմ հեռու ազգականն է․ Հայկ Ղալումյանը՝ Իջևանու... Արցախցի Էրիկ Առստամյանը հաղթեց թուրք Ֆիդանին ... Երդվում եմ, մինչև վերջ ձեզ հետ կլինեմ. Զուրաբ... Ե՞րբ կանցկացվի Ուկրաինայի հարցով ՄԱԿ-ի անվտան... Հունգարիայի վարչապետ Օրբանը ժամանել է Վրաստան «Երևան-Բաքու խաղաղության համաձայնագիրն անհրաժ... Վրաստանում ընդդիմությունը նոր ընտրություններ ... Ինչո՞ւ «Բալասանյան» դաշինքը հրաժարվեց Գյումրո... Ոստիկանները փորձում են «Գոյ» թատրոնի դերասանն... ՊԵԿ-ն ամփոփել է նախորդ շաբաթվա նորությունները... Հովիկ Աղազարյանի և Արգիշտի Քյարամյանի միջև տե... Քննարկվել է Հայաստան-ԱՄՆ գիտության հիմնադրամի... Լիբանանից Իսրայելի ուղղությամբ 30 հրթիռ է արձ... Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լանդսբեր... Հաստատվել է ՄԻԵԴ-ում դատավորի պաշտոնում ՀՀ կո... Երևանի 16-րդ թաղամասի շենքերից մեկում բռնկված... Կեղտաջրեր՝ շենքի բակում. «Վեոլիա ջրի» պատճառա... Ժաննա Անդրեասյանը շախմատի հավաքականի մարզիկնե... Ռուսաստանից Հայաստան այցելած զբոսաշրջիկների թ... Հնդկաստանի և Իսպանիայի վարչապետներն իրենց խոր... Արմավիրցի տղամարդը թմրանյութ և կանեփի բույսեր... Անցած 3 օրում արձանագրվել է 35 ավտովթար. 2 մա... Ուղիղ միացում Թբիլիսիից. բողոքի ակցիա խորհրդա... Արգելափակող պարտադիր գոտի՝ Երևանի փողոցների շ... Առաջիկայում սպասվում է գերիների և անհետ կորած... Արմավիրում վրաերթի ենթարկված տղամարդը մահացել... Կասեցվել է Ջերմուկում գործող հացի արտադրամասի... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Ներքին Շենգավիթում 72-ամյա կնոջ սպանության կա... Իսրայելի ՊՆ-ն 500 միլիոն դոլարի հակաօդային պա... Գյումրու ավագանու «Բալասանյան դաշինքի» 14 անդ... Բանակում մահվան դեպքերն այս տարի նախորդ տարվա... Իրականացվելու են պայթեցման աշխատանքներ ՀՀ ԿԸՀ-ն դարձել է A-WEB լիիրավ անդամ և ընդգրկ... Պետությունը հնարավոր է ուժեղացնել արդյունավետ... Ադրբեջանի կողմից ռազմական էսկալացիա սկսելու վ... Հրդեհ՝ Երևանի բնակարաններից մեկում. դեպքի վայ... Էմմա Ավանեսյանը Հայաստանը կներկայացնի «Միսս Տ... Գյումրիի քաղաքապետի ՔՊ-ի թեկնածուն Կարեն Սարո... Արմինե Դ.-ն հայտնվել է բեռնատար գնացքի դիմաց,... Երևանում բախվել են «Tesla»-ն ու մոպեդը. մոպեդ... ՆԳ նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել... ԼՂ-ից բռնի տեղահանված 5600 անձ դիմել է ՀՀ քաղ... Երևանի Այգեստան թաղամասի տներից մեկում տեղի ո... Օդի ջերմաստիճանը կբարձրանա ՀՀ-ն դատապարտում է միջազգային անվտանգության խ... ԼՂ-ի հայկական մշակութային ժառանգությունը կանգ... ՀՀ քաղաքացիության շնորհումը նվազել է 7.1%-ով,... Տերևաթափից առաջացած թափոններն այրելն արգելվու... Նշանակումից երկու տարի անց դատարաններում դեռ ... Գրանցվել է 427 դեպք, որից 142-ը՝ արտակարգ. Փր... Կասեցվել է հրուշակեղենի արտադրամասի արտադրակա... Մանրամասներ՝ «Հաղթանակ» զբոսայգու լճակում քաղ... Ուզբեկստանի իշխող կուսակցությունն ընտրություն... Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ ՆԳՆ ենթակ... Երեկոյան Փաշինյանը կրկին կգնա խորհրդարան․ հան... Ագարակի անցակետից ՌԴ սահմանապահների դուրսբերմ... Հրդեհ՝ ավտոմեքենայում․ ինչն է եղել պատճառը Պետք է հնարավորություն ստեղծենք, որ ՀՀ-ում աշ... ԿԸՀ-ն սահմանել է 2025-ի ՏԻՄ ընտրությունների օ... Ռեալի ղեկավարության անդամները կարծում են, որ ... Խաչփար համայնքում 44-ամյա տղամարդուն դաժանաբա... 39-ամյա որդին հարվածներ է հասցրել 72-ամյա մոր... Մեզ անհրաժեշտ է հստակ, պետական, հանրային և քա... Բրյուսելում կայացել է ՀՀ-ԵՄ Առևտրի հարցերով գ... Գյումրիի քաղաքապետը քիչ առաջ հրաժարական է տվե... Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամներն առ... Հրապարակվել է հունվար-սեպտեմբերին 1000 խոշոր ... Գազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցությու... Հաջորդ տարվա կապիտալ ծախսերը 2024-ի համեմատ կ... ՀՀ-ն կարևորում է Չեխիայի հետ բարեկամական հարա... «Հաղթանակ» զբոսայգու լճակում հայտնաբերվել է տ... Աբազյանի գլխավորությամբ տեղի է ունեցել գերինե... ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը Էկվադորի նախագահին է... Աստղագուշակ՝ հոկտեմբերի 28-ի համար Պետական բյուջեն ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու մե... Տունը թալանած գողը րոպեներ անց հայտնաբերվել ո... Մեկնարկել են Հյուսիս-հարավ ճանապարհի՝ Մեղրին ... Չավիի կինն իսպանացուց լուսանկար է հրապարակել՝... Երևանում սեփական տանը հայտնաբերվել է կնոջ դի ... Փաշինյանը ներկայացնում է 2025թ. բյուջեն. Ուղի... Բահրեյնում ընթացող դպրոցականների մարզական խաղ... Շենգավիթի տներից մեկում 40-ամյա տղամարդը կյան... Ջուր չի լինի 36 ժամով Երևանում և մի շարք մարզերում լույս չի լինելու... Փորձարկվելու են էլեկտրական շչակներ Գազ չի լինի առաջիկա օրերին Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Բարսելոնյում Տեր Շտեգենին փոխարինելու նոր տար... Իսրայելն Իրանի վերաբերյալ իր հաշվարկներում սխ... «Ինտեր»-ը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը «Յուվենտո... Մեսսին արձագանքել է Բարսելոնայի Էլ Կլասիկոյու... Մանրամասներ՝ Եղվարդ-Նոր Գեղի ճանապարհին տեղի ... Աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարո... 1 միլիոն դրամ ներդրում՝ սկսնակներին աջակցելու...

Անի Երանյանը` Մոսկվայում իր բիզնեսի, սիրելիի հետ հարաբերությունների, աշխատավարձի, հեռուստասերիալի և այլնի մասին (լուսանկարներ)

Սերիալային դերասանուհի Անի Երանյանի' Մոսկվա մեկնելու մասին պատմել էր փետրվարին: Մարտի 1-ին Անին կմեկնի ու առ ժամանակ չի նկարահանվի սերիալներում: Դերասանուհու հետ զրուցել են, առաջիկա լռության, ծրագրերի և սիրելիի հետ հարաբերությունների ու կնոջ երջանկության մասին:

 

- Անի՛, տարիներ շարունակ հեռուստասերիալներում գլխավոր դերեր խաղալուց հետո հանկարծ որոշեցիր հեռանալ էկրաններից: Ինչո՞ւ:


- Ճիշտն ասած, շատ եմ սիրում աշխատանքս ու չեմ պատրաստվում թողնել այն: Սակայն, երբ նկարահանվում ես սերիալում ու ամեն օր էկրաններին ես, պետք է կարողանաս պահել ունեցածդ և չձանձրացնել մարդկանց: Շատ ավելի դժվար է ամեն օր, քան տարին մեկ անգամ էկրաններին լինելը: Կարծում եմ' յուրաքանչյուր դերասան պետք է կարողանա ճիշտ ժամանակին «ստոպ» տալ, որ մտածի հետագա ավելի լավ նախագծերի մասին: Դա իրեն էլ է օգուտ:


- Արդյոք սա նոր կյանք սկսելու քա՞յլ է:


- Այո, որովհետև ինձ համար ռիսկային քայլ է գնալ այն քաղաքից, որտեղ մեծացել եմ, ուր իմ բոլոր ընկերներն են, մանկությունս ու պատանեկությունս եմ անցկացրել, ու ամեն ինչս էստեղ է ձևավորվել: Սա շատ-շատ մեծ ռիսկային քայլ է, առավել ևս, որ ես տասը օրից ավել չեմ դիմանում այլ երկրում: Շատ դժվար է թողնել այն աշխատանքը, որ սիրում ես: Սակայն սա ինձ համար կյանքի նոր փուլ է, իսկ ես սիրում եմ նորություններ, ինչպես նաև' հաղթահարել դժվարություններ:


- Տեղյակ ենք, որ Մոսկվայում բիզնես սկսելու ցանկություն ունես: Փակագծերը կբացե՞ս, ի՞նչի մասին է խոսքը:


- Փակագծերը չեմ բացում, որովհետև ժամանակին էլ խոսեցի մի ներկայացման մասին, որը դեռ չի եղել: Ես իմ տեսակով այնպիսին եմ, որ եթե ինչ-որ բան դեռ չկա, չեմ ասում, բայց չգիտեմ ինչու' ներկայացման մասին ասում էի: Հիմա ոչինչ չեմ ուզում ասել, որովհետև դեռ էստեղ եմ ու դեռ ոչինչ չեմ սկսել: Գուցե գնամ, ու ծրագրերը փոխվեն. ասենք' այսինչ բանի բիզնեսի փոխարեն այնինչ բանի բիզնեսով զբաղվեմ:

 

- Ամեն դեպքում, քեզ որպես բիզնես լեդի կտեսնե՞նք:


- Բիզնես լեդին շատ մեծ ոլորտ է, ես ուղղակի ինձ համար ինչ-որ փոքր բիզնես կունենամ: Կարծում եմ' յուրաքանչյուրին է պետք փոքրիկ բիզնես ունենալ, որովհետև, Աստված մի արասցե, վաղը գուցե կոտրում եմ ձեռքս կամ ոտքս ու չեմ կարողանում նկարահանվել սերիալում: Իսկ ես գումար աշխատել շատ եմ սիրում:


- 22 տարեկանում կայուն եկամուտ ու շոշափելի աշխատավարձ ունենալը ի՞նչ է տալիս աղջկան:


- Ես տասնվեց տարեկանից աշխատում եմ, բայց ոչ այն պատճառով, որ գումարի խնդիր ունեմ: Փառք Աստծո, երբևէ նման խնդիր չեմ ունեցել, որովհետև ծնողներս չեն թողել, որ կարիքի մեջ լինեմ. պարզապես այնպես են արել, որ փողով ինձ երես չտան: Ես չեմ ընդունում, երբ տասնհինգ-տասնվեց տարեկան երեխային շատ գումարներ են տալիս, քանի որ ինքը չի հասկանում դրա իմաստը ու կարող է մեկ օրվա մեջ ծախսել: Երբ Մոսկվայում էի, ինձ հետ եղել են նման դեպքեր. առանց հասկանալու շատ գումար էի ծախսում: Հետո հասկացա, որ չի կարելի, որովհետև յուրաքանչյուր մարդ իր քրտինքով, գիշեր-ցերեկ չքնելով է գումար աշխատում: Ես դա հիմա եմ հասկանում, քանի որ արդեն հասուն մարդ եմ:
Կարծում եմ' արդեն ես պետք է ամեն ինչ անեմ ծնողներիս համար: Ճիշտ է, ես չեմ կարող անել այն, ինչ ես եմ ուզում, քանի որ յուրաքանչյուր երեխա իր ծնողի համար ամենա-ամենա լավն է ուզում, սակայն ես կարողանում եմ իմ գումարն աշխատել ու հանգիստ լինել, որ մամաս այսօր չի աշխատում (չնայած մամաս դրանից հանգիստ չէ և ուզում է աշխատել), ինձ համար մեծ հաճույք է: Յուրաքանչյուր մարդ կյանքում պետք է իր ոտքերի վրա ամուր կանգնած լինի, որ իրեն մարդ զգա: Չգիտեմ, ո՞նց կարելի է նստել ու միշտ ինչ-որ մեկի հույսին լինել: Ես սիրում եմ, որ կինը կայանում է, նոր սկսում է իր անձնական կյանքի լուրջ փուլերը:
Ես հարգում եմ ինձ, որ քսաներկու տարեկանում կարողանում եմ իմ և ծնողիս, ընտանիքիս առօրյան բավարարել. դրանից լավ բան չկա:


- Վերջերս մեքենա ձեռք բերեցիր: Դա քո՞ միջոցներով ես ձեռք բերել, թե՞ ծնողներիդ օգնությամբ:


- Դա հայրիկիս անակնկալ նվերն էր: Մտադրություն ունեի ինքս գնել, սակայն պապաս անակնկալ արեց: Երբ նոր էի ավտոմեքենան նվեր ստացել, ու բոլորն էլ գիտեին իմ ու Մոսոյի հարաբերությունների մասին, շատ ծիծաղելի խոսակցություններ էին տարածվել' իբր Անիին սիրեկանն ավտո է գնել: Ես ինձ երբևէ չեմ պատկերացրել սիրուհու կարգավիճակում, որովհետև մի քիչ այլ կերպ եմ ինձ գնահատում:


- Ի՞նչ ավտոմեքենա է, մակնիշը կարևորո՞ւմ ես:


- Ճիշտն ասած, չեմ խորացել: Կյանքում չեմ կարողացել այդ հարցին պատասխանել' ինչ մակնիշի մեքենա ես սիրում... չգիտեմ: Մեքենան ուղղակի փոխադրամիջոց է, որով կարողանում ես արագ տեղ հասնել:


- Երաժշտական կարիերայիդ մասին կարծես թե մոռացել ես: Հնարավո՞ր է բիզնեսի ազդեցությամբ դերասանականի մասին էլ մոռանաս:


- Չէ՛, դերասանականի մասին հաստատ չեմ մոռանա: Երգն ինձ համար ուղղակի սիրելի զբաղմունք է, երգել եմ այն ժամանակ, երբ զգացել եմ, որ ինչ-որ հոգեվիճակ եմ ուզում արտահայտել: Ես դեռ տասնչորս-տասնհինգ տարեկան էի, երբ նեղված էի լինում կամ շատ ուրախ, գնում էի կարաոկե' երգում կամ երգ էի պատվիրում, որ գրեն ինձ համար: Դա հոգեվիճակ արտահայտելու մի ձև էր:


- Իսկ դերասանական արվեստն ի՞նչ է:


- Կյանք, որով ապրում ես: Դու ապրում ես որպես Անի, որը դու ես և կերպարիդ կյանքը, որը ևս դառնում է քոնը, որովհետև եթե դերասանը չզգա իր կերպարը, չապրի նրա կյանքով, նրա կենսագրությունը չիմանա, խաղը լավ չի ստացվի:


- Ի՞նչ տվեց քեզ հեռուստատեսությունն ու ի՞նչ խլեց քեզանից:


- Լինեմ շատ անկեղծ. ճանաչում տվեց: Չգիտես ինչու, մարդիկ վախենում են այդ բառից: Ես չեմ հավատում ոչ մի դերասանի և հեռուստատեսության աշխատակցի, ով ասում է' ես ճանաչման համար չեմ արել այս ամենը: Եթե դերասան ես, բնականաբար, ուզում ես, որ քեզ ճանաչեն: Ինչի՞ լինես էնպիսի դերասան, որ քեզ չճանաչեն: Դա շատ ցավալի բան է: Ինձ տվեց «կամերայի», ռեժիսորի, օպերատորի, լուսավորողի հետ աշխատելու հմտություններ, ինչը դերասանի համար շատ կարևոր է: Ինչպես նաև' լավ ընկերներ, մարդկանց ճանաչելու կարողություն, որովհետև այս ասպարեզն ինչքան լավն է, երկու այդքան վատն է: Պետք է շատ ուժեղ լինես, որ չկոտրվես: Իսկ այս ասպարեզում մարդուն կոտրելը շատ հեշտ է: Ես, փառք Աստծո, իմ կողքին ունեմ էնպիսի մարդիկ, ովքեր ինձ միշտ ուժ են տվել: Ես էլ իմ մեջ չկոտրվող մարդ եմ, եթե նպատակ ունեմ, պետք է հասնեմ դրան:
Իսկ խլեց ինձանից միայն այն, որ ընտանիքիս հետ շատ ժամանակ չեմ անցկացնում, որի համար մի քիչ տխրում եմ, բայց, դե, իմ ընտրած աշխատանքն է, որը սիրում եմ:

 

- Նշեցիր, որ ուժեղ մարդ ես: Այնուամենայնիվ, յուրաքանչյուր ոք ունի իր թուլությունները: Ի՞նչը կարող է քեզ կոտրել:


- Ժամանակին այսպես կպատասխանեի' եթե հարազատ մարդիկ ինձ թիկունքից հարվածեն: Սակայն քանի որ մենք ապրում ենք էնպիսի երկրում և էնպիսի կյանքով, որ օրվա մեջ կարող են շատ հարազատ մարդիկ հարվածել, այլևս դա էլ չի կարող ինձ կոտրել: Ես սովորել եմ, որ կարող են նաև հարազատները թիկունքից հարվածել: Հիմա չկա էնպիսի բան, որն ինձ կկոտրի: Պետք է ուժեղ լինես և միշտ իմանաս, որ ոչինչ չի կարող քեզ կոտրել:


- Ընդունված է կարծել, որ հեռուստատեսության ոլորտում աշխատող շատ աղջիկներ ավելի ազատ կյանքով են ապրում: Ո՞րն է քեզ համար ազատության սահմանը: Ի՞նչ է փոխվել քո մեջ այս ոլորտ մտնելուց հետո:


- Յուրաքանչյուր մարդ իր մտածելակերպի, գործողությունների մեջ պետք է ազատ լինի, բայց դա պետք է չափ ունենա, որ չխոչընդոտի քո, ծնողներիդ, ընկերներիդ անվանը: Յուրաքանչյուր մարդ ազատ է ամեն ինչում, բայց նա պետք է իմանա' ինչ է ուզում: Սահման կա, և եթե ինքը մտածում է, որ պետք է անցնել այն, դա արդեն ազատություն չէ: Ո՞վ է ասել, որ այս ասպարեզ մտնելով ես իմ ծնողին չեմ լսում, կամ չեմ հարգում, կամ պետք է գիշերը ժամը հազարին գնամ տուն:


- Կարծում ես' կարողացե՞լ ես պահպանել տեսակդ:


- Իհարկե: Ես էս ասպարեզին վերաբերում եմ էնպես, ինչպես լավ շինարարին, հայտնի խոհարարին: Նրանք էլ են լինում լավ կամ վատ մասնագետ: Իհարկե, կան շատ հայտնի դեպքեր, երբ մարդկանց փոխում է իրենց աշխատանքը կամ ճանաչումը, բայց ինձ չի կարող երբևէ որևէ բան փոխել:


- Ինքդ քեզ կինոյի դերասանուհի ես համարում: Ինչո՞ւ:


- Ինձ երբևէ տեսե՞լ եք թատրոնում. ո՛չ, ես էլ չեմ տեսել: Մի անգամ Գյումրիում եմ խաղացել ու չեմ կարող համարել, որ ես թատրոնի դերասանուհի եմ. շատ աշխատելու բան ունեմ, որ թատրոնի դերասանուհի դառնամ: Իսկ դա շատ մեծ, կարևոր ու հարգելի բան է դերասանի համար: Ես դեռ այդ ասպարեզում այնքան չկամ, որ ինձ համարեմ թատրոնի և կինոյի դերասանուհի, բայց համոզված եմ, որ այնքան կաշխատեմ, որ մի օր նաև թատրոնում հանդես կգամ ու ռիսկով դուրս կգամ բեմ, որովհետև դա շատ ռիսկային է:


- Ըստ քեզ' ո՞րն է կինոյի և թատրոնի տարբերությունը:


- Դերասանը մնում է դերասան, բայց երբ նկարահանվում ես ֆիլմում, ինչ որ տեսարան մոտդ չի ստացվում, կա առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ դուբլ: Օրինակ' կարող է բառերդ մոռանաս, հուշեն կամ եթե ինչ-որ պահ լավ չի ստացվում, փոխում ես և այլն: Իսկ թատրոնում դուրս ես գալիս միլիոնավոր մարդկանց առաջ ու պետք է խաղաս: Նայես իրենց աչքերի մեջ ու հավատացնես, որ այն, ինչ անում ես, անում ես ամենայն անկեղծությամբ: Ինձ թվում է' դա աշխարհի ամենադժվար բանն է: Ես ասում եմ' բրավո, բոլոր այն դերասաններին, ովքեր թատրոնում կարողանում են ռիսկով խաղալ:

 

- Ծրագրերումդ ներկայացման մեջ խաղալն էլ էր մտնում, սակայն դա ևս հետաձգվեց մեկնելուդ պատճառով: Այնուամենայնիվ, թատրոնում գործունեություն սկսելու ցանկություն ունե՞ս:


- Ես միշտ ունեմ այդ ցանկությունը ու միշտ, վախենալով քննադատությունից, անկեղծ ասել եմ, որ թատրոնում խաղալու ռիսկ դեռ չունեմ: Միշտ բարձրաձայնել եմ դա, ինչը, իհարկե, սխալ է, բայց միշտ փորձել եմ անկեղծ լինել:


- Իսկ ի՞նչ է պետք ուժերդ հավաքելու համար:


- Այնպիսի ռեժիսոր, ով ինձ կկոտրի' ինչպես խաղալիքը:


- Ի՞նչ ես կարծում, կարողանո՞ւմ ես համոզել քո խաղով:


- Չգիտեմ, կարողանո՞ւմ եմ, թե՞ ոչ, համենայն դեպս փորձում եմ: Հինգ տարի ամեն օր էկրանին լինելն ու ամեն օր մարդուն համոզելը շատ դժվար է: Մենք էլ ենք մարդ, մենք էլ ենք հոգնում, հնարավոր է' այդ տեսարանն ուղղակի խաղանք, բայց, բնականաբար, աշխատում ենք հնարավոր ամեն ինչ անել, որ այդպես չլինի: Համենայն դեպս, որքան էլ բացասական կարծիքներ լինեն, եղած դրականից' թեկուզ քիչ (ես սիրում եմ համեստ լինել), հասկանում եմ, որ կան մարդիկ, ում համոզում եմ, թեկուզ' մեկ միլիոնից հարյուրին:


- Մեր նախորդ համարում դերասանների քննություն անցկացրեցինք թատերագետ Լևոն Մութաֆյանի հետ, ով քո մասին կարծիք հայտնելիս նշեց, որ դերասանուհի չես: Ինչպե՞ս ես վերաբերում դրան:


- Ճիշտն ասած, չեմ կարդացել դա, բայց, բնականաբար, ողջունում եմ պարոն Մութաֆյանին, որ էդպիսի կարծիք ունի իմ մասին: Շատ մարդիկ կան, որ էդպիսի կարծիք ունեն: Թատերական ինստիտուտը շատ լավ ինստիտուտ է, երբ երեխաները գնում, սովորում են և ամեն ինչ անում են, որ դերասան դառնան: Սակայն, ցավոք, թատերականում դասավանդող մեր մասնագետներն արգելում են իրենց ուսանող ապագա դերասաններին նկարահանվել սերիալներում: Դրա պատճառով թատերականի շատ ուսանողներ ո՛չ կամերայի հետ աշխատել գիտեն, ո՛չ ռեժիսորի: Միայն գիրք կարդալով դերասան չեն դառնում. ես այդ գրքերը տանն էլ եմ կարդում: Շատ ուրախ եմ, որ երկրորդ կուրսից նորմալ չեմ գնացել ինստիտուտ և խաղացել եմ հեռուստասերիալներում, որովհետև պրակտիկան դերասանին ավելի շատ բան է տալիս:
Կարող եմ ես իր համար չլինել դերասան, որովհետև ընդամենը քսաներկու տարեկան եմ, ընդամենը նկարահանվել եմ հինգ հեռուստասերիալում, մեկ գեղարվեստական ֆիլմում ու այլևս ոչինչ չունեմ: Իսկ միայն հեռուստասերիալով չես կարող հասկանալ' դերասանը լա՞վն է, թե՞ ոչ: Եթե նա այդպես է համարում, ուրեմն ճիշտ է, դա իր կարծիքն է, ես դրանով չեմ առաջնորդվելու և վաղվանից նստեմ տանը:

 

- Մեզ տված հարցազրույցներից մեկում նշել ես, որ շատ եսասեր ես: Իսկ սիրահարվելուց հետո՞: Ասում են' սերը կոտրում է եսասիրությունը: Արդյոք սերը քեզ փոխե՞լ է:


- Կարծում եմ' սիրահարվելուց հետո մարդիկ ավելի էգոիստ են դառնում: Ես հենց այդպիսին եմ: Երբ սիրահարվեցի, ավելի էգոիստ դարձա, որովհետև իմ տղամարդը պետք է իմը լինի. չի կարող իմ կողքով քայլել ու այլ աղջկա միամիտ նայել: Իմը իմն է, իմ ընկերուհին իմն է, ու էնքան է իմ ընկերուհին, որ իր ընկերներից ամենաշատն է ինձ սիրում: Եթե իմանամ' իմ ընկերուհին ինչ-որ մեկին ավելի շատ է սիրում, չգիտեմ' ինչ կլինեմ... Չի կարող նման բան լինել:

 

- Երկրպագուներիդ հանդեպ էլ ես եսասե՞ր:


- Չէ՛, ճիշտն ասած, հաճույք եմ ստանում, երբ վատ բաներ եմ լսում իմ մասին: Լուրջ: Մարդիկ չեն կարող պատկերացնել, թե որքան հաճույք են ինձ անընդհատ պարգևում: Ինձ դուր է գալիս, որ մարդիկ կարող են էնքան պարապ լինել կամ թեկուզ պարապ չլինել, որ աշխատավայրում մի պահ մտեն համացանց ու իմ մասին խոսեն, էն էլ' վատ: Շատ է դուրս գալիս. ո՞նց կարող ես մարդուն առանց ճանաչելու իր մասին վատը խոսել:


- Մի՞շտ ես այդպիսին եղել:


- Չէ՛, երբ նոր ես մտնում այս ասպարեզ, նման բաներից նեղվում ես, հիմա չես կարող պատկերացնել' դրանից ինչ հաճույք եմ ստանում:


- Շրջապատիդ համար հե՞շտ է քեզ հետ:


- Ծնողներիս համար' շատ, ընկերներիս համար' շատ, սիրելիիս համար... չգիտեմ :)


- Ինչու՞:


- Կարծում եմ' սիրելիիս համար պետք չի, որ շատ հեշտ լինի, պետք է իր համար միշտ դժվար լինի :) Դա կնոջ համար հաճույք է, շատ լավ է :)

 

Ուղիղ խոսք բաժնում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Operativ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
http://www.esyes.am/index.php/news/article/view/5/6174/
Հայտնի է՝ ինչպես են Ռեալում իմացել Ոսկե գնդակ... Բայդենը վաղաժամ քվեարկել է ԱՄՆ նախագահական ըն... Վանաձորում քոլեջի տնօրենը «Chevrolet»-ով վրաե... Հաստատվել է Կինոյի հիմնադրամի հոգաբարձուների ... Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ... Իմ հեռու ազգականն է․ Հայկ Ղալումյանը՝ Իջևանու... Արցախցի Էրիկ Առստամյանը հաղթեց թուրք Ֆիդանին ... Երդվում եմ, մինչև վերջ ձեզ հետ կլինեմ. Զուրաբ... Ե՞րբ կանցկացվի Ուկրաինայի հարցով ՄԱԿ-ի անվտան... Հունգարիայի վարչապետ Օրբանը ժամանել է Վրաստան «Երևան-Բաքու խաղաղության համաձայնագիրն անհրաժ... Վրաստանում ընդդիմությունը նոր ընտրություններ ... Ինչո՞ւ «Բալասանյան» դաշինքը հրաժարվեց Գյումրո... Ոստիկանները փորձում են «Գոյ» թատրոնի դերասանն... ՊԵԿ-ն ամփոփել է նախորդ շաբաթվա նորությունները... Հովիկ Աղազարյանի և Արգիշտի Քյարամյանի միջև տե... Քննարկվել է Հայաստան-ԱՄՆ գիտության հիմնադրամի... Լիբանանից Իսրայելի ուղղությամբ 30 հրթիռ է արձ... Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լանդսբեր... Հաստատվել է ՄԻԵԴ-ում դատավորի պաշտոնում ՀՀ կո... Երևանի 16-րդ թաղամասի շենքերից մեկում բռնկված... Կեղտաջրեր՝ շենքի բակում. «Վեոլիա ջրի» պատճառա... Ժաննա Անդրեասյանը շախմատի հավաքականի մարզիկնե... Ռուսաստանից Հայաստան այցելած զբոսաշրջիկների թ... Հնդկաստանի և Իսպանիայի վարչապետներն իրենց խոր... Արմավիրցի տղամարդը թմրանյութ և կանեփի բույսեր... Անցած 3 օրում արձանագրվել է 35 ավտովթար. 2 մա... Ուղիղ միացում Թբիլիսիից. բողոքի ակցիա խորհրդա... Արգելափակող պարտադիր գոտի՝ Երևանի փողոցների շ... Առաջիկայում սպասվում է գերիների և անհետ կորած... Արմավիրում վրաերթի ենթարկված տղամարդը մահացել... Կասեցվել է Ջերմուկում գործող հացի արտադրամասի... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Ներքին Շենգավիթում 72-ամյա կնոջ սպանության կա... Իսրայելի ՊՆ-ն 500 միլիոն դոլարի հակաօդային պա... Գյումրու ավագանու «Բալասանյան դաշինքի» 14 անդ... Բանակում մահվան դեպքերն այս տարի նախորդ տարվա... Իրականացվելու են պայթեցման աշխատանքներ ՀՀ ԿԸՀ-ն դարձել է A-WEB լիիրավ անդամ և ընդգրկ... Պետությունը հնարավոր է ուժեղացնել արդյունավետ... Ադրբեջանի կողմից ռազմական էսկալացիա սկսելու վ... Հրդեհ՝ Երևանի բնակարաններից մեկում. դեպքի վայ... Էմմա Ավանեսյանը Հայաստանը կներկայացնի «Միսս Տ... Գյումրիի քաղաքապետի ՔՊ-ի թեկնածուն Կարեն Սարո... Արմինե Դ.-ն հայտնվել է բեռնատար գնացքի դիմաց,... Երևանում բախվել են «Tesla»-ն ու մոպեդը. մոպեդ... ՆԳ նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել... ԼՂ-ից բռնի տեղահանված 5600 անձ դիմել է ՀՀ քաղ... Երևանի Այգեստան թաղամասի տներից մեկում տեղի ո... Օդի ջերմաստիճանը կբարձրանա ՀՀ-ն դատապարտում է միջազգային անվտանգության խ... ԼՂ-ի հայկական մշակութային ժառանգությունը կանգ... ՀՀ քաղաքացիության շնորհումը նվազել է 7.1%-ով,... Տերևաթափից առաջացած թափոններն այրելն արգելվու... Նշանակումից երկու տարի անց դատարաններում դեռ ... Գրանցվել է 427 դեպք, որից 142-ը՝ արտակարգ. Փր... Կասեցվել է հրուշակեղենի արտադրամասի արտադրակա... Մանրամասներ՝ «Հաղթանակ» զբոսայգու լճակում քաղ... Ուզբեկստանի իշխող կուսակցությունն ընտրություն... Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ ՆԳՆ ենթակ... Երեկոյան Փաշինյանը կրկին կգնա խորհրդարան․ հան... Ագարակի անցակետից ՌԴ սահմանապահների դուրսբերմ... Հրդեհ՝ ավտոմեքենայում․ ինչն է եղել պատճառը Պետք է հնարավորություն ստեղծենք, որ ՀՀ-ում աշ... ԿԸՀ-ն սահմանել է 2025-ի ՏԻՄ ընտրությունների օ... Ռեալի ղեկավարության անդամները կարծում են, որ ... Խաչփար համայնքում 44-ամյա տղամարդուն դաժանաբա... 39-ամյա որդին հարվածներ է հասցրել 72-ամյա մոր... Մեզ անհրաժեշտ է հստակ, պետական, հանրային և քա... Բրյուսելում կայացել է ՀՀ-ԵՄ Առևտրի հարցերով գ... Գյումրիի քաղաքապետը քիչ առաջ հրաժարական է տվե... Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամներն առ... Հրապարակվել է հունվար-սեպտեմբերին 1000 խոշոր ... Գազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցությու... Հաջորդ տարվա կապիտալ ծախսերը 2024-ի համեմատ կ... ՀՀ-ն կարևորում է Չեխիայի հետ բարեկամական հարա... «Հաղթանակ» զբոսայգու լճակում հայտնաբերվել է տ... Աբազյանի գլխավորությամբ տեղի է ունեցել գերինե... ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը Էկվադորի նախագահին է... Աստղագուշակ՝ հոկտեմբերի 28-ի համար Պետական բյուջեն ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու մե... Տունը թալանած գողը րոպեներ անց հայտնաբերվել ո... Մեկնարկել են Հյուսիս-հարավ ճանապարհի՝ Մեղրին ... Չավիի կինն իսպանացուց լուսանկար է հրապարակել՝... Երևանում սեփական տանը հայտնաբերվել է կնոջ դի ... Փաշինյանը ներկայացնում է 2025թ. բյուջեն. Ուղի... Բահրեյնում ընթացող դպրոցականների մարզական խաղ... Շենգավիթի տներից մեկում 40-ամյա տղամարդը կյան... Ջուր չի լինի 36 ժամով Երևանում և մի շարք մարզերում լույս չի լինելու... Փորձարկվելու են էլեկտրական շչակներ Գազ չի լինի առաջիկա օրերին Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Բարսելոնյում Տեր Շտեգենին փոխարինելու նոր տար... Իսրայելն Իրանի վերաբերյալ իր հաշվարկներում սխ... «Ինտեր»-ը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը «Յուվենտո... Մեսսին արձագանքել է Բարսելոնայի Էլ Կլասիկոյու... Մանրամասներ՝ Եղվարդ-Նոր Գեղի ճանապարհին տեղի ... Աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարո... 1 միլիոն դրամ ներդրում՝ սկսնակներին աջակցելու...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan