Պերիս Հիլթոնի եղբորը դատել են ինքնաթիռում ծեծկռտուքի և բորտուղեկցորդուհուն սպանելու սպառնալիքների համար
Hilton հյուրանոցների ցանցի միլիոնավոր կարողության ժառանգորդ, մոդել և դերասանուհի Պերիս Հիլթոնի եղբայրը՝ Կոնրադ Հիլթոնը, դատապարտվել է 750 ժամ ազատազրկման և 5 հազար դոլար տուգանքով՝ ինքնաթիռում ծեծկռտուքի և բորտուղեկցորդուհուն սպանելու սպառնալիքների համար: Այս մասին հայտնում է BBC-ն:
Դեպքը տեղի է ունեցել British Airways-ին պատկանող ինքնաթիռում:
Կալիֆոռնիայի դատարանը 21-ամյա երիտասարդին պարտավորել է հոգեբանի մոտ բժշկական զննություն անցնել: