Մահից ժամեր առաջ Ֆրիսկեն Սեմենովիչին խորհուրդ է տվել մայրանալ
LifeStyle«Блестящие» խմբի երգչուհիններից Աննա Սեմենովիչը պատմել է իր և Ժաննա Ֆրիսկեի վերջին զրույցից։ Զրույցի ժամանակ Ժաննան Աննա Սեմենովիչին ասել էր, որ կցանկանար նորից մայրանալ։
-Մենք ծիծաղում էինք, քննարկում էինք իմ և իր անձնական կյանքը։ Նա պատմում էր իր փոքրիկի մասին, թե որքան երջանիկ է, որ որդի ունի։ Թե ինչպես է նա ամեն առավոտ արթնանում և լսում նրա ոտքերի ձայնը։Այսպիսի բարի խոսքեր նա ասում։ Հիշում էր Սեմեովիչը։ Նա ինձ խորհուրդ տվեց հնարավորինս շուտ մայր դառնալ։
-Ժաննան ասում էր,որ էլի երեխաներ է ուզում։ Նա ասում էր. «Դու գիտես, թե որքան շատ եմ ուզում դուստր ունենալ»։ Նա լուրջ պլաններ ուներ կյանքում։ Ես մտածում էի. Աստված, ինչ հրաշք է, որ հիվանդութությունը նա երկրորդ պլան է մղել։
Պատմում էր Աննա Սեմենովիչը՝ արցունքները մի կերպ զսպելով։