Մոսկվայում հրաժեշտ են տալիս Ժաննա Ֆրիսկեին (լուսանկարներ և տեսանյութ)
Մոսկվայի «Крокус Сити Холле»-ում սկսվել է երգչուհի Ժաննա Ֆրիսկեի հոգեհանգստի արարողությունը։ Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ի թղթակիցը։ Ըստ նրա՝ այժմ շենքի մուտքի մոտ հավաքվել է ավելի քան 200 մարդ։ Ինչպես նշվում է, մարդիկ դեռ շարունակում են գալ։
Հայտնի ռուս երգչուհի Ժաննա Ֆրիսկեն մահացել է հունիսի 16-ի լույս գիշերը՝ 40 տարեկանում՝ ուղեղի քաղցկեղից: Երգչուհու հուղարկավորությունը տեղի կունենա Սուրբ Նիկոլաս հրեշտակապետի գերեզմանատանը։