Ժաննա Ֆրիսկեի ընկերուհին խնդրել է չլուսանկարել հուղարկավորության արարողակարգը
Ժաննա Ֆրիսկեի մտերիմ ընկերուհին՝ Օլգա Օռլովան, հայտարարել է, որ Ժաննային հուղարկավորելու են բաց դագաղով և բոլոր ցանկացողները կարող են գալ և հրաժեշտ տալ նրան։ Այս մասին հայտնում է Paparazzi.ru-ն:
«Ես խնդրում եմ բոլորին հասկանալ մեր վիշտը և չլուսանկարել նրան։ Անձամբ ինձ համար մահացածներին լուսանկարելը մարդկային քայլ չէ»,- խնդրել է Օռլովան։
Հիշեցնենք, որ հունիսի 16-ին 40 տարեկան հասակում մահացել էր ռուս հայտնի երգչուհի Ժաննա Ֆրիսկեն։