Թբիլիսիի կենդանաբական այգու պինգվինը լողալով հասել է Ադրբեջանի սահման
Աֆրիկյան պինգվինը, որը ջրհեղեղի ժամանակ փախել էր Թբիլիսիի կենդանաբանական այգուց, հայտնաբերվել է գետում՝ Կարմիր կամրջի մոտակայքում (վրաց-ադրբեջանական սահմանին): Այս մասին հայտնում է Sia.az-ը:
Փոխանցվում է, որ պինգվինին նկատել էին Կարմիր կամրջի մոտ:
«Այնտեղ խումբ է մեկնել, որը կենդանուն կբերի Թբիլիսի»,-հայտնել են կենդաբանական այգուց:
Նշվում է, որ Աֆրիկյան պինգվիներին վրացական այգուն 2004 թ. նվիրել է բրիտանական Տորկի քաղաքում գտնվող Living Coasts կենդանաբանական այգու վարչակազմը: