Ժաննայի հիվանդության մեջ մեղավոր է նրա նախկին պրոդյուսերը, ով հանդիսանում էր նաև նրա ընտրյալը (լուսանկարներ)
Անդրեյ Գրոզնին հանդիսանում է պրոդյուսեր և «Ժաննա Ֆրիսկե» բրենդի հիմնադիր, որը նա փայփայում էր 15 տարի շարունակ: Նշվում է, որ Ժաննան սիրավեպ է ունեցել նրա հետ և նույնիսկ հղի է եղել նրանից, սակայն ստիպված է եղել աբորտի դիմել: Ժաննան բաժանվել էր Գրոզնիից, երբ իմացել էր նրա դավաճանության մասին:
Գրոզնիից բաժանումից հետո Ժաննան ստանում է հրավեր Մեքսիկայում վարել ռուսական հաղորդումներից մեկը և ընդունելով այդ հրավերը՝ մեկնում Մեքսիկա:
Փոխանցվում է, որ Գրոզնին Ժաննային զրկում է իր երգերից և հայտնում է, որ եթե նա կատարի տվյալ երգերը, ապա պետք է գումարի կեսը տա իրեն:
Նշվում է, որ այն ժամանակ, երբ ողջ երկիրը գումար էր հավաքում Ժաննայի բուժման համար նրա նախկին պրոդյուսեր Անդրեյ Գրոզնին կանգնել էր մի անկյունում: