Մահացել է Թուրքիայի նախկին նախագահը
Մահացել է Թուրքիայի 9-րդ նախագահ՝ Սուլեյման Դեմիրելը: Այս մասին հայտնում է Haqqin.az-ը՝ հղում անելով թուրքական Milliyet թերթին:
Փոխանցվում է, որ մայիսի 30-ին ոսպիտալացրվել էր, քանի որ նրա առողջական վիճակը կտրուկ վատթարացել է:
Նշնեք, որ 1960-1990 թթ. նա 7 անգամ զբաղեցրել է երկրի վարչապետի պաշտոնը և այդ ընթացքում երկու անգամ հեռացվել է իշխանությունից՝ ռազմական հեղաշրջումների պատճառով:
Նախագահի պաշտոնում Դեմիրելն աշխատել է 1993-2000 թ-ին: