Դատարկվում է Լևոն Սարգսյանին (Ալրաղացի Լյովիկ) պատկանող Սևանի «Ախթամար» հյուրանոցային համալիրը
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդի» տեղեկությունների համաձայն՝ տևական ժամանակ է, ինչ դատարկվում է Սևանի հայտնի «Ախթամար» հյուրանոցային համալիրը: Գույքը մաքրում են տարածքից:
Ինչպես հայտնի է՝ այդ համալիրի ներսում գործել է «Գոլդեն Փելես» խաղատունը, որտեղ արաբ մի շեյխ խոշոր գումար էր շահել (հավանաբար համալիրի գնի չափով): Հիշեցնենք, որ համալիրը պատկանում է Աժ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանին (Ալրաղացի Լյովիկին):
Արդեն տևական ժամանակ է՝ «Ժողովուրդը» փորձում է կապ հաստատել համալիրի տնօրինության հետ, բայց ապարդյուն: Հեռախոսահամարներին ոչ ոք չի պատասխանում:
Իսկ Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը, պատասխանելով մեր հարցերին, թե ինչու է իր ընկեր Լևոն Սարգսյանին պատկանող համալիրի գույքը հանվում շենքից, և ինչո՞ւ է Լ. Սարգսյանը նման իրավիճակում հայտնվել, պատասխանեց, որ ինքը որևէ տեղեկություն չունի»:
Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: