Ժաննա Ֆրիսկեի հոգեհանգիստը տեղի կունենա «Крокус Сити Холле»-ում՝ հունիսի 17-ին
Ժաննա Ֆրիսկեի հրաժեշտի արարողությունը տեղի կունենա «Крокус Сити Холле»-ում՝ հունիսի 17-ին։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով երգչուհու հորը։
Հունիսի, ժամը 14։00-ին կսկսվի երգչուհու հոգեհանգստի արարողությունը, իսկ հինգշաբթի օրը՝ Սուր Նիկոլաս հրեշտակապետ գերեզմանոցում՝ նր թաղումը, -ասել է Վլադիմիր Ֆրիսկեն։
Ավելի վաղ ՌԴ ուռուցքաբանական հիվանդանոցի գլխավոր բժիշկ Միխայիլ Դավիդովը հայտարարել էր,որ երգչուհին փրկվելու շանս չուներ։ Հիշեցնենք, որ ռուս էստրադայի երգչուհի և դերասանուհի 40-ամյա Ժաննա Ֆրիսկեն մահացել է հունիսի 16-ի լույս գիշերը ՝ ուղեղի քաղցկեղի պառճառով։